Տեխասում ուսանողներին կթույլատրվի զենք կրել ուսումնական հաստատություններում

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում նոր օրենքը թույլատրում է 21-ը լրացած ուսանողներին իրենց զենքերը բերել նաեւ ուսումնական հաստատություններ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նշենք, որ ԱՄՆ-ի արդեն 8 նահանգներում ուսումնական հաստատություններ զենք բերելը թույլատրված է:

Ոմանք պնդում են, որ սա կարող է կանխել եւս մի զանգվածային հրաձգություն, բայց կրթության ոլորտի որոշ պաշտոնյաներ անհանգստանում են, որ օրենքի պատճառով շատ ուսանողներ կխուսափեն ընդունվել Տեխասի ուսումնական հաստատություններ: Նրանց կարծիքով՝ օրենքը միայն նպաստում է բռնության աճին, իսկ զենքով ուսանողը լսարանում միայն իր ներկայությամբ կարող է ճնշել համակուրսեցիների ինքնարտահայտման ազատությունը:

Օրենքի կողմնակիցների կարծիքով այն անհրաժեշտություն է մարդկանց ինքնապաշտպանությունն ապահովելու ու սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար:

Այնուամենայնիվ ուսումնական հաստատությունների սպորտային դահլիճներում, քիմիական լաբորատորիաներում զենքով մուտքը արգելվում է:


Source: Yerkir Media
Link: Տեխասում ուսանողներին կթույլատրվի զենք կրել ուսումնական հաստատություններում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image