Ըստ Թրամփի՝ Քլինթոնը կավելացնի ԱՄՆ-ի խնդիրները

August 19, 2016

Հանրապետական Դոնալդ Թրամփն օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում իր մրցակից Հիլարի Քլինթոնին համեմատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ եւ հայտարարել, որ Մերկելի օրոք Գերմանիայում բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել:

«Հիլարի Քլինթոնը ցանկանում է դառնալ ԱՄՆ-ի Անգելա Մերկելը: Մենք տեսնում ենք՝ որքան շատ խնդիրներ է դա ստեղծել Գերմանիայում»,- ասել է նա՝ հիշատակելով, մասնավորապես, հանցավորության աճը:

Նրա խոսքով՝ «մենք արդեն իսկ բազմաթիվ խնդիրներ ունենք եւ չենք ցանկանում, որ դրանք էլ ավելի շատ լինեն»:

Թրամփն իր կողմնակիցների առջեւ ելույթ է ունեցել Հյուսիսային Կարոլինայի նահանգում, նրա ելույթը ցուցադրել են ամերիկյան առաջատար հեռուստաալիքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Source: Yerkir Media
Link: Ըստ Թրամփի՝ Քլինթոնը կավելացնի ԱՄՆ-ի խնդիրները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image