ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Երևան -Մեղրի ավտոճանապարհի մի քանի հատվածներում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաների արգելափակման ահազանգեր է ստացել: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հոկտեմբերի 18-ին, ժամը 04.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` «Զանգեր» կոչվող հատվածում, իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 30 LU 547 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Պ.) մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին և 4 ուղևորներին առաջարկել են տեղափոխել Վայք քաղաք` գիշերակացի, որից նրանք հրաժարվել են:
Հոկտեմբերի 18-ին` ժամը 05.10-ին, ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի պատճառով ավտոմեքենան արգելափակվել է Սոթք-Քարվաճառ ավտճանապարհի 30-րդ կմ-ում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջփրկարարներն արգելափակված «Chevrolet cruze» ավտոմեքենայից դուրս են բերել և տեղափոխել թիվ 35 ՀՓՋ ուղևորներ՝ Բ. Խ.ին (ծնված 1965 թ. ), Ռ. Գ.ին (ծնված 1959 թ. ) և Հ. Ս.ին (ծնված 1931թ.):
Հոկտեմբերի 18-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` «Զանգեր» կոչվող հատվածում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ժամը 00.54-ից մինչև 02.52-ը փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164-167րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա (40 ուղևորներով, որոնցից 1ը՝ կին, 2ը՝ երեխաներ): Փրկարարները քաղաքացիներ Ա. Վ.ին (ծնված 1980 թ.), Հ. Խ.ին (ծնված 1986 թ.), Գ. Ա.ին (ծնված 1975 թ.) և Ն. Հ.ին (1970 թ.) տեղափոխել են Սարավան գյուղ` գիշերակացի:
Source: Yerkir Media
Link: Մերկասառույցի պատճառով Երևան -Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են արգելափակվել