Ավելի քան 300 մարդ է հիվանդացել ռեստորանների ցանցում նորովիրուսի ենթադրյալ բռնկումից հետո: Այդ մասին հայտնել է Անգլիայի առողջապահության նախարարությունը:
Բրիտանական Mirror թերթի տվյալներով՝ խոսքը վերաբերում է Wahaca մեքսիկական խոհանոցի ռեստորանների ցանցին, որը հարկադրված է եղել վարակի պատճառով փակել ինը հաստատություններ, դրանցից հինգը՝ Լոնդոնում:
Առողջապահության նախարարությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ հիվանդացել են ռեստորանի հարյուրավոր աշխատակիցներ եւ այցելուներ:
Գերատեսչության ներկայացուցիչը Mirror-ին պատմել է. «Սկզբնական թեստերը ենթադրում են, որ հիվանության պատճառ է դարձել նորովիրուսը: Դրանից հետո Wahaca-ն կամավոր փակել է ինը հաստատություն»:
Հաղորդվում է, որ հիվանդացել են ռեստորանի 205 աշխատակիցներ եւ 160 այցելուներ:
Նորովիրուսը եւ դրա ախտանշանները
. Վարակվելուց 12 – 48 ժամ անց սկսվում են փսխում եւ փորլուծություն
. Հիվանդացածներից ոմանց մոտ բարձրանում է ջերմությունը, սկսվում է գլխացավ
. Վիրուսը հեշտորեն փոխանցվում է հիվանդի հետ շփման ժամանակ կամ վարակված ուտելիքի եւ խմելիքի միջոցով, ինչպես նաեւ վարակված օբյեկտներին ձեռք տալիս
. Նորովիրուսային վարակը հաճախ աղիքային կամ ստամոքսային գրիպ են անվանում:
Source: Yerkir Media
Link: Բրիտանիայում ռեստորանների ցանցը փակվել է նորովիրուսի՝ ստամոքսագրիպի բռնկման պատճառով