Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը նոր տեղակալներ ունի: Վարչապետի հրամանով՝ այդ պաշտոններին են նշանակվել Բորիս Դեմիրճյանն ու Արման Խաչատրայանը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Գագիկ Թադեւոսյանն ազատվել է նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Բորիս Դեմիրխանյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանում «Ռոս-տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ Արման Խաչատրյանը նախկինում գլխավորել է Հայաստանի զարգացման հիմնադրամը, եղել վարչապետի խորհրդական:
Source: Yerkir Media
Link: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը նոր տեղակալներ ունի