Պարզաբանում՝ մեր հեռուստաընկերության եթերում արձանագրված թյուրիմացության մասին: Մեր եթերում հեռարձակվող «Լրագրողներ» հեռուստասերիալի ընթացքում խոսվել է թուրքական արտադրության անորակ արտադրանքի մասին , սակայն անգիտակցաբար ցուցադրվել է հայկական գյուղատնտեսության ոլորտում իր նորարարություններով, ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ եւ հայկական տնտեսության մեջ կարեւոր ներդրումներով հայտնի «Մավաս Գրուպ» ընկերության տարբերանշանով լոլիկի տուփը:
Ափսոսում ենք կատարվածի համար, որի մեղավորներն արդեն ենթարկվել են պատասխանատվության: Հայցում ենք հեռուստադիտողների եւ ընկերության ներողամտությունը: Անթույլատրելի ենք համարում կատարվածը:
«Մավաս Գրուպ» ընկերությունը, իբրեւ հայկական կազմակերպություն, իր աշխատանքով, ջանքերով ու համառությամբ առաջատարներից մեկն է եղել հայրենական շուկայից անորակ, այդ թվում՝ թուրքական ապրանքի դուրս մղման գործում։ Միաժամանակ ընկերության գրագետ աշխատանքի արդյունքում«Մավաս Գրուպ» ընկերության հայկական բանջարեղենը դարձրել է լուրջ մրցակից այլ երկրների, այդ թվում Թուրքիայի գյուղատնտեսական ապրանքների համար։ Այս ընկերության բանջարեղենը աչքի է ընկնում իր որակական հատկանիշներով, էկոլոգիապես մաքուր է, եւ չի պարունակում քիմիական տարրեր։ Մենք դեռ առաջիկա օրերին կանդրադառնանք հայկական գյուղատնտեսական ոլորտի առաջատարներից մեկի՝ «Մավաս Գրուպ» ընկերության գործունեությանը:
Source: Yerkir Media
Link: Հայցում ենք հեռուստադիտողների եւ «Մավաս Գրուպ»-ի ներողամտությունը