Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը (ավելի քան 50 անգամ)` հիմնականում կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ (շուրջ 550 կրակոց) և դիպուկահար հրացաններ (33 կրակոց): Առաջնագծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը երկու անգամ օգտագործել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (ՁՀՆ-7):
ՊԲ առաջապահ ուժերը բոլոր ուղղություններով վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը:
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
Source: Yerkir Media
Link: Մարտունու ուղղությամբ հակառակորդը կիրառել է ՁՀՆ-7