arevelk.am— Ինչպես հայտնի է՝ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայց էր ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով հայությանը վերադարձնել Սիսի (Սսի) կաթողիկոսությունը: Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից մերժվելուց հետո, Արամ Ա-ն պատրաստվում է պատմական աթոռը վերադարձնելու հայցով ներկայանալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Քիչ առաջ այդ մասին հայտարարեց Արամ Ա-ն՝ համացանցային ուղիղ եթերում հայտելով նաև, որ չորեքշաբթի Բրյուսելի Մամուլի ազգային ակումբում տեղի է ունենալու ասուլիս, որին մասնակցելու են Սիսի դատում ներգրավված դատական մարմինները: Արամ Ա-ն նշել է, որ Սիսի դատը ոչ միայն Անթիլիասի, այլև՝ համայն հայության դատն է: «Մենք պահանջատեր ժողովուրդ ենք»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
Source: Yerkir Media
Link: Արամ Ա-ն Սիսի պատմական աթոռի վերադարձման հարցով կդիմի ՄԻԵԴ