Հրազենային և մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ

Tert.am— «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հունվարի 11-ին ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով և քթի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի` Ա. Սեդրակյանը և Ռ. Դավթյանը։

Այս մասին հայտնեցին ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:

«Արմենիա» ԲԿ-ից, հղում անելով նախաքննությանը, հրաժարվեցին այլ մանրամասներ հայտնել՝ նշելով, որ երկու հիվանդներն էլ գտնվում են ծանր վիճակում:

Այսուհանդերձ, հիվանդների վիճակն այնքան ծանր չէ, որ նրանք գտնվեն վերակենդանացման բաժանմունքում. ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ նման հիվանդներ չունեն:

Shamshyan.com կայքի տեղեկություններով՝ Ա. Սեդրակյանը հրազենային վնասվածքը ստացել է նստատեղի մասում, իսկ Ռ. Դավթյանը ստացել է քթի կոտրվածք. նրանք հիվանդանոց են տեղափոխվել 6-րդ թաղամասում գործող «Կրպակ» սուպերմարկետի հետնամասից։


Source: Yerkir Media
Link: Հրազենային և մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image