Լևոն Արոնյանը ոչ-ոքի մեկնարկեց Տատա Սթիլ մրցաշարում:
Առաջին տուրում Արոնյանի մրցակիցը հնդիկ Պենտալա Հարիկրիշնան էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով: Շախմատիստները համաձայնեցին խաղաղ արդյունքի՝ պարտիայի 49-րդ քայլին:
Մյուս պարտիաները դեռևս չեն ավարտվել:
Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Վեյ Յին է:
Source: Yerkir Media
Link: Արոնյանը ոչ-ոքի մեկնարկեց Տատա Սթիլ մրցաշարում