Թուրքիայում հրատարակվել է «Երեւանի ռադիոյի քրդական ձայնը» գիրքը

February 13, 2017

Թուրքիայում հրատարակվել է գրող Զերի Ինանչի «Երեւանի ռադիոյի քրդական ձայնը» վերնագրով գիրքը: Այն պատմում է Թուրքիայում ապրող քրդերի լեզվի եւ մշակույթի պահպանման հարցում Հայաստանի Հանրային ռադիոյի կամ, ինչպես քրդերն են սովոր ասել, «Երեւանի ռադիոյի» ունեցած դերի մասին: Պոլսահայ «Ակօս» թերթին տված հարցազրույցում Ինանչն ասել է, որ Հանրային ռադիոյի արխիվներում պահպանվել են ավելի քան 10 հազար քրդական ժողովրդական երգերի ձայնագրություններ, որոնք ժամանակին արգելվել են Թուրքիայում:

Գրքի հեղինակը նշել է, որ Թուրքիայում իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից զրկված քրդերի համար «Երեւանի ռադիոն» ընդհանուր հիշողությունների եւ քրդական բարբառների՝ մեկ լեզվի մեջ միավորվելուն նպաստող հիմքերից մեկն է:

Գրեթե 7 տարի առաջ «Երկիրն այսօրի» նկարահանող խումբն Արեւմտյան Հայաստանում էր: Դիարբեքիրում ապրող բազմաթիվ քրդեր իմ գործընկերներին խնդրել էին բարեւներ ու երախտագիտության խոսք փոխանցել Հայաստանի հանրային ռադիոյին: 1950-ականներին հայկական ռադիո-եթերով հեռարձակվող քրդական ծրագիրը միակն էր, որ հնչեցնում էր քրդերեն խոսք եւ ծանոթացնում քրդական մշակույթին: *Տասնամյակներ շարունակ միլիոնավոր քրդեր ամբողջ աշխարում միեւնույն ժամին միացնում են ռադիո-ընդունիչն ու հետեւում Երեւանի ռադիոյի քրդական ծրագրերին:

Source: Yerkir Media
Link: Թուրքիայում հրատարակվել է «Երեւանի ռադիոյի քրդական ձայնը» գիրքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image