Ապահովագրական նոր ընկերություն՝ ծառայությունների նոր որակով

March 6, 2017

Արդեն մի քանի ամիս է Երեւանում գործում է «Երկիր ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, որը փորձում է տեղական շուկա նոր որակի ծառայություններ բերել:

Աշխատանքային 5 օրերին՝ առավոտյան 9-ից մինչեւ 8-ը «Երկիր ինշուրանաս»-ում ապահովագրում են ու հաճախորդների վստահությունն ամրապնդում: Նոր են սկսել հայկական շուկայում ապահովագրական ծառայություններ մատուցել, բայց հաճախորդների պակաս չունեն:

«Երկիր Ինշուրանսը համագործակցում է նաեւ տեղական ապահովագրական ընկերությունների հետ, որի հասույթը նաեւ բարեգործական նպատակներով պիտի օգտագործվի»,- նշեց «Երկիր Ինշուրանս» ապահովագրական ընկերության վարչական մարմնի պատասխանատու Հակոբ Լադոյանը:

Դրսի փորձով՝ հայ հաճախորդի պահանջարկը բավարարող առաջարկներով ապահովագրական ընկերություն՝ «Երկիր Ինշուրանսը» Բեյրութում ոչ պակաս հեղինակություն ունեցող մեկ այլ ապահովագրական ընկերության գործելաոճով է առաջնորդվում:

«Երկիր Ինշուրանս»-ի վարչական պատասխանատու Հակոբ Լադոյանն ասում է ընկերության անունը ԱՖհիլ է, Բեյրութում մոտավորապես 16 հազար քաղաքացու է սպասարկում:

«Երկիր ինշուրասն» ապահովագրական ընկերության տնօրեն Բագրատ Սարգսյանն ասում է, որ մի քանի ամիս առաջ են սկսել իրենց աշխատանքը երեւանյան այս կենտրոնով, բայց աշխարհագրությունը ընդլայնելու հստակ ծրագիր ունեն: Կենտրոններ կունենան Հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում:

«Մեր նպատակն է, նոր որակի ծառայություն մատուցել բնակչությանը եւ առաջիկա տարիների ընթացքում մեծ ներդրումներ կատարել»:

Օգտվիր, որ օգնես ընկերության կարգախոսներից է: Բիզնեսը բիզնես, բայց ստացած եկամուտների մի մասը, երբ օրենսդրորեն, որպես ապահովագրական ընկերություն հնարավրություն ունենա, կօգտագործի բարեգործական նպատակներով:

Source: Yerkir Media
Link: Ապահովագրական նոր ընկերություն՝ ծառայությունների նոր որակով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image