Վատիկանում ցուցադրվել է «Խոստումը» ֆիլմը

April 5, 2017

Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը ապրիլի 4-ին ցուցադրվել է Վատիկանում: Ինչպես հաղորդում է  Variety-ն, ցուցադրմանը ներկա են եղել ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը, հայտնի դերասաններ Շորեհ Աղդաշլուն և Ջեյմս Քրոմվելը:

Էրիկ Էսրաիլյանը հիշատակել է նախորդ տարի Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան կատարած այցը` պատմելով, թե ինչպիսի հիացմունք է առաջացրել հավատավոր հայերի մեջ նրա կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը:

«Երբ Վատիկանում տեղեկացան ֆիլմի պատրաստման մասին, կապվեցին մեզ հետ` կազմակերպելու ֆիլմի ցուցադրությունը»,- հայտնել է նա:

«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատերՔըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:

 

Source: Yerkir Media
Link: Վատիկանում ցուցադրվել է «Խոստումը» ֆիլմը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image