Ազատության հրապարակն արդեն բազմամարդ է։ Քիչ հետո այստեղից կմեկնարկի Ջահերով երթը, որն արդեն ավանդույթ է դարձել՝ համախմբելով պահանջատիրության գաղափարը կրող հազարավոր հայորդիների։ Այս տարի այն արդեն անցկացվում է 15-րդ անգամ։
1999 թվականին ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միություններից մի խումբ անդամ-երիտասարդներով որոշեցին երթ կազմակերպել: Նրանք չէին էլ պատկերացնում, որ մի օր այն կվերածվի ոչ միայն համապետական, այլ նաեւ համահայկական պահանջատիրական երթի: Նման երթեր են անցկացվում Հայաստանի մարզերում եւ Արցախում։
Ազատության հրապարակից մեկնարկող ջահերով երթը ավարտվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, որտեղ ավանդաբար հանգրվանում են ջահերը ու անմար կրակի շուրջն են խոնարհվում նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները:
Source: Yerkir Media
Link: Ջահարով երթը՝ Երեւանում (ուղիղ միացում)