Կստեղծվի մեկ` բնապահպանական նախարարության տեսչական մարմին

April 26, 2017

Կառավարության վաղվա նիստի օրակարգում  ներառված է ՀՀ  բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստեղծելու, տեսչական մարմնի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, և կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ անելու մասին հարցը:

Ըստ հիմնավորման, կառավարությունը ստանձնել է երկրում տեսչական բարեփոխումների իրականացումը, որի նպատակն է առավել արդյունավետ տեսչական համակարգի հիմնումը և դրանով իսկ գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Անհրաժեշտություն է առաջացել լուծարել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչությունը և օրենքին համապատասխան ստեղծել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Նորաստեղծ տեսչական մարմնում կներդրվի կոլեգիալ կառավարման նոր համակարգ: Մարմնի գործունեության թափանցիկության ապահովման համար կձևավորվեն պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներից բաղկացած կառավարման խորհուրդ, որի լիազորությունները կսահմանափակվեն հիմնականում ռազմավարական խնդիրների ու դրանց իրագործմանն ուղղված նպատակների սահմանմամբ և  որոշումների կայացմամբ՝ ստուգումների տարեկան ծրագրերի, հաշվետվությունների, ստուգումների ուղեցույցների հաստատում, ռազմավարական խնդիրների իրագործմանն ուղղված տեսչական մարմնի գործունեության նպատակների սահմանում, կատարողականի ցուցանիշների սահմանում և կառավարում:

Source: Yerkir Media
Link: Կստեղծվի մեկ` բնապահպանական նախարարության տեսչական մարմին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image