PanARMENIAN.Net — Ֆրանսիայում ուժի մեջ է մտել օրենքը, որով արգելվում է չափազանց նիհար մոդելների մասնակցությունը նորաձևության ցուցադրություններին և գովազդային նկարահանումներին: Դա թելադրված է ինչպես մոդելների, այնպես էլ մյուս քաղաքացիների առողջության մասին հոգածությամբ, առաջին հերթին՝ երիտասարդ կանանց: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը:
Ըստ նրա, գեղեցկության անբնական և անիրական չափանիշները շատերի մոտ անլիարժեքության բարդույթ են առաջացնում, ինչն, իր հերթին, քրոնիկ թերսնուցման է հանգեցնում, գրում է BBC-ն:
Օրենքը խախտողին սպառնում է մինչև 75.000 եվրո տուգանք կամ մինչև 6 ամսվա ազատազրկում:
Հոկտեմբերի 1-ից կփոխվեն նաև լուսանկարների հետ աշխատանքի կանոնները: Ֆոտոխմբագրի օգնությամբ շտկված ֆոտոմոդելների լուսանկարները պետք է մակնշված լինեն՝ «լուսանկարը խմբագրված է»: