Վաշինգտոնում Էրդողանի այցի ժամանակ խաղաղ ցուցարարների վրա հարձակվածներից 12-ը կձերբակալվեն

June 15, 2017

Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:

«Դատապարտում եմ այս հարձակումը: Դա հակասում է մեր արժեքներին, քանի որ հարձակում էր ամերիկացիների հիմնարար իրավունքների իրացման դեմ: Մենք կոչված ենք պաշտպանելու և պահպանելու այդ իրավունքները», — ինչպես հաղորդում է The Armenian Weekly-ն, ասել է Վաշինգտոնի քաղաքապետը՝ ավելացնելով, որ ցանկանում են հստակեցնել իրենց դիրքորոշումը:

«Մեր մայրաքաղաքում պարբերաբար խաղաղ ցույցեր են տեղի ունենում: Միլիոնավոր մարդիկ են գալիս այստեղ խաղաղ ցույցեր անցկացնելու համար», — ասել է Բոուսերը:

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնի ոստիկանությանը և ողջունել է այս քայլը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ-ում երկու անձ է ձերբակալվել, որոնք նույնպես մասնակցել են Վաշինգտնում Թուրքիայի դեսպանության առջև հայ, քուրդ և ամերիկացի ցուցարարների դեմ իրականացված հարձակմանը:

Source: Yerkir Media
Link: Վաշինգտոնում Էրդողանի այցի ժամանակ խաղաղ ցուցարարների վրա հարձակվածներից 12-ը կձերբակալվեն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image