Facebook-ի օգտատերերի թիվը հասել Է 2 միլիարդի

June 28, 2017

Facebook-ի օգտատերերի թիվը հունիսի 27-ին հասել Է 2 միլիարդի, ինչի մասին հայտնել Է սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

«Այսօր առավոտյան Facebook-ի հանրակցությունը պաշտոնապես հասավ երկու միլիարդ մարդու: Մենք առաջընթաց ենք ապահովում՝ միավորելով աշխարհը, այժմ եկեք Էլ ավելի մոտեցնենք այն: Ինձ համար պատիվ Է այս ճամփորդությունը կիսել ձեզ հետ»,- գրել Է նա:

Facebook-ը մեկ միլիարդ օգտատերերի նշագիծը հաղթահարել Էր 2015 թվականի օգոստոսին: Այսօրվա դրությամբ այն ամենատարածված սոցիալական ցանցն Է աշխարհում։

Հիշեցնենք, որ Facebook-ը ստեղծվել է 2004 թ. փետրվարի 4-ին։

Source: Yerkir Media
Link: Facebook-ի օգտատերերի թիվը հասել Է 2 միլիարդի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image