Ստեփանակերտում տեղի է ունեցել ցուցահանդես-վաճառք

September 2, 2017

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան կենտրոնական օղակաձև պուրակում կազմակերպվել է ցուցահանդես-վաճառք՝ նվիրված Արցախի անկախության հռչակման 26-րդ տարեդարձին:

Ցուցահանդես-վաճառքին Արցախից և Հայաստանից մասնակցել են բրուտագործներ, նկարիչներ:
Ներկայացվել է նաև Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր ցուցանմուշների հավաքածուն, ինչպես նաև արցախյան արտադրության գորգեր:

Source: Yerkir Media
Link: Ստեփանակերտում տեղի է ունեցել ցուցահանդես-վաճառք

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image