Մյանմայում զինյալները հարյուրավոր բնակելի տներ են հրկիզել

September 5, 2017

Մյանմայի իշխանությունները Ռաքհայնի նահանգի հյուսիսում «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ» շարժման զինյալների հարձակման նոր դեպքեր են արձանագրել: Սեպտեմբերի 5-ին այս մասին հայտնել Է Global New Light of Myanmar կառավարական թերթը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Թերթի տվյալներով՝ Մաունգդաուի օկրուգի բնակավայրերում մի քանի հարյուր տներ են հրկիզվել իսլամիստների հարձակումների հետեւանքով: Զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում Է: Ինչպես գրել Է հրատարակությունը, իրենց հարձակումներից հետո զինյալներն ականներ են թողնում բնակավայրերում, որոնք հետագայում վնասազերծում են Մյանմայի կանոնավոր բանակի սակրավորները:

Ռաքհայնում իրադրությունը կտրուկ սրվել Է օգոստոսի 25-ին, երբ «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ» շարժման հարյուրավոր զինյալներ, շարժում, որը հանրապետության իշխանությունները համարում են ահաբեկչական կազմակերպություն, հարձակումներ են գործել ոստիկանության 30 հենակետերի վրա:

Մյանմայի արեւմուտքում ընդհարումների զոհերի թիվը գերազանցել Է 400-ը: Սպանվածների մեծ մասը ռոհինջա-զինյալներ են: Բռնության բռնկման պատճառով հարեւան Բանգլադեշում արդեն ընդունել են շուրջ 90 հազար ռոհինջա փախստականների:

Source: Yerkir Media
Link: Մյանմայում զինյալները հարյուրավոր բնակելի տներ են հրկիզել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image