Արմենակ Ուրֆանյան․ «Բանակի տղեն»

Արմենակ Ուրֆանյանի մայրն անթաքույց հիացմունքով է որդու մասին պատմում, շատ բան ունի ասելու, բայց եւ գիտի՝ ինչքան էլ խոսի` քիչ է: 2011թ-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո անկախության զորահանդեսին մասնակցեց եւ ծառայությունը սկսեց Արցախի Պաշտպանության բանակում: Հաճախ չէր գալիս տուն, իսկ արձակուրդի օրերին մտովի սահմանին էր, ինչպես մայրն է ասում՝ այն խրամատում, որտեղ ծիլ էր տվել:

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը կապիտան Ուրֆանյանն իր դասակի տղաների՝ Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի հետ մինչեւ վերջին շունչը կռիվ տվեց հակառակորդի դեմ՝ երկու անգամ հետ մղելով հարձակումը, սակայն ուժերը չափազանց անհավասար էին: Միայն այս տղաների սխրանքի, հակառակորդի առաջխաղացումը կանխելու շնորհիվ էր, որ թշնամուն չհաջողվեց այդ ուղղությամբ իրագործել իր պլանները:

«Որ գալիս էր, դե ինքը բարձրահասակ… Ասում էր՝ էլ քո տղեն չեմ, բանակի տղեն եմ»,- պատմում է  Համեստ Ներսիսյանը՝ Արմենակ Ուրֆանյանի մայրը։

Հետաքրքիր զուգադիպությամբ «բանակի տղեն» հունվարի 28-ին էր ծնվել ու տեսակով էլ մարտիկ էր: 26 տարեկանում արդեն կապիտան էր եւ վաշտի հրամանատար: Մարտակերտում գիտեին՝ նա զինվորին եղբոր պես սիրող հրամանատար էր:

Մանրամասները՝ տեսանյությում։

Source: Yerkir Media
Link: Արմենակ Ուրֆանյան․ «Բանակի տղեն»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image