Պայթյուն՝ Բելգիայի մետալուրգիական գործարանում․ կա զոհ
November 21, 2017
Բելգիայի Գենտ քաղաքի մետալուրգիական գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով, նախնական տվյալներով, կան վիրավորներ և 1 զոհ:
Բելգիական RTBF հեռուստաընկերության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գործարանի պոչամբարում՝ կարճ միացման հետևանքով: Նշվում է, որ պայթունին նախորդել է գազի արտահոսք, սակայն հրդեհ չի բռնկվել: Պայթյունը գործարանին ահռելի վնաս է հասցրել: