Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Արցախ
December 8, 2017
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 8-ից 10-ը Արցախի Հանրապետության արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստին մասնակցելու նպատակով կմեկնի Ստեփանակերտ:
ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են հանձնաժողովի անդամներ Կարեն Բեքարյանը, Շիրակ Թորոսյանը, Արայիկ Աղաբաբյանը և Արտակ Զեյնալյանը:
Համատեղ նիստի ընթացքում երկու գործընկեր հանձնաժողովները կքննարկեն արցախյան հիմնախնդիրը՝ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական օրակարգում, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում Հայաստանի և Արցախի համագործակցության հեռանկարները, Հայաստանի արտաքին քաղաքական վերջին զարգացումները: Այցի ավարտին նախատեսված է համատեղ մամուլի ասուլիս ԶԼՄ-ների համար: