Իսրայելի օդուժը հարված Է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմաճամբարին
December 13, 2017
Իսրայելի բանակը դեկտեմբերի 13-ին հարված Է հասցրել Գազայի հատվածի հարավային մասում ՀԱՄԱՍ-ի ռազմաճամբարին՝ ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման: Այդ մասին նշվում Է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի վրա արձակված հրթիռի՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածի հարավային մասում հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմաճամբարին»,-հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ զինվորականները Գազայի հատվածից հրթիռի արձակում են գրանցել հրեական պետության հարավային շրջանի ուղղությամբ: