Արագածոտնի մարզպետարանում դրամական օգնություն է տրամադրվել 13 քաղաքացու
February 16, 2018
Փետրվարի 16-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է մարզի Օշական, Օհանավան, Ծաղկահովիտ, Ն. Բազմաբերդ, Սասունիկ, Արագածոտն, Արուճ եւ Աշտարակ համայնքներից 13 բնակիչ:
Դրամական օգնության խնդրանքով դիմումներ ներկայացրած բոլոր կարիքավոր քաղաքացիներին էլ ցուցաբերվել է համապատասխան աջակցություն:
Քաղաքացիները մարզպետին դիմեցին նաեւ անձնական բնույթի տարբեր հարցերով եւ ստացան համապատասխան պատասխաններ եւ պարզաբանումներ:
Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին