«Հիշյալ արձանագրություններով ստանձնվող երկու կոնկրետ պարտավորությունները՝ «…հաստատել դիվանագիտական հարաբերություններ» եւ «…բացել ընդհանուր սահմանը», ունեն փոխպայմանավորված ելակետային նշանակություն: Հետեւաբար, այդ արձանագրություններում ամրագրված մյուս բոլոր պարտավորությունները միջազգային իրավական ուժ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ փաստացի սահմանի բաց լինելու եւ կոնկրետ դիվանագիտական հարաբերությունների առկայության դեպքում, որը ենթադրում է անհրաժեշտ նախադրյալների ապահովում կողմերի ստանձնած պայմանագրային պարտավորությունները կատարելու համար»,- ասել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։
Այս վճռով դատարանը պարտավորեցրել էր հայկական կողմին, որ սահմանները բացելուց հետո թուրքական կողմից որեւէ պայմանավորվածության խախտում նշանակում է ի չիք դարձնել բոլոր այլ կետերը։