Բրազիլիայի նախագահի թեկնածուին դանակահարել են

September 7, 2018

Բրազիլիայի նախագահի թեկնածու Ժաիր Բոլսոնարուն, որը ֆավորիտ է համարվում, դանակահարվել է նախընտրական հանրահավաքի ժամանակ, երբ շփվում էր իր աջակիցների հետ: Քաղաքական գործչի որդին հայտնել է, որ հորը հիվանդանոց են հասցրել մահամերձ վիճակում: Նա շատ արյուն է կորցրել: Բժիշկները նշել են, որ Բոլսոնարուն կյանքին սպառնացող հարված է ստացել, նրա վիճակը ծանր կայուն է գնահատվում:

Նախագահի թեկնածուին դանակահարած տղամարդը ձերբակալվել է: Սոցհարցումների համաձայն, ազգայնական ու ռասիստական հայտարարություններով հայտնի Ժաիր Բոլսոնարուն կընտրվի նախագահի պաշտոնում, եթե Բրազիլիայի նախկին նախագահ Լուլա դա Սիլվային դատարանն այդպես էլ թույլ չտա մտնել ընտրապայքարի մեջ: Նշենք, որ Լուլան ազատազրկված է՝ կոռուպցիոն մեղադրանքով:

Source: Yerkir Media
Link: Բրազիլիայի նախագահի թեկնածուին դանակահարել են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image