analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը բացարկ է հայտնել ՀՔԾ–ին

tert.am — Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը բացարկ է հայտնել Հատուկ քննչական ծառայությանը, որում հայտնել է մի շարք հանգամանքներ, որոնք նախաքննությամբ չեն անցնում, սակայն հիմք են հանդիսանում ՀՔԾ-ին անվստահություն և բացարկ հայտնելու համար:

«Ելնելով վերոգրյալ հանգամանքներից և ձևավորված անվստահությունից, որն ունի իր հաստատուն հիմքերը, բացարկ եմ հայտնում Հատուկ Քննչական Ծառայությանը, նրա ղեկավարությանը և գործը քննող քննչական խմբին, քանի որ նրանք իրավասու չեն և ձեռնահասություն չեն ցուցաբերել անգամ նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունների արտահոսքը բացառելու և որևէ կերպ կանխելու համար: Ինչպես նաև խնդրում եմ իմ կողմից նշված՝ միջնորդությամբ, հայտնած հանգամանքների վերաբերյալ հանձնարարել համապատասխան մարմիններին կատարել քննություն, և տալ իրավական գնահատական ՀՔԾ քննիչների, նրանց ղեկավարների գործողություններին և անգործությանը: Միջնորդությունը գրվեց իմ ձեռքով, պաշտպանյալ Սուսաննա Սարգսյանի ներկայությամբ, ամբողջությամբ իմ բառերից, իմ պատմածով, բաղկացած է 6 էջից, ճիշտ է, որի համար ստորագրում եմ»,– ասվում է «ԱԼԳԱ» իրավաբանական ընկերության տարածած հաղորդագրությունում:

Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սպառնացել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի անձի և ընտանիքի մասին վարկաբեկիչ լուրեր գրել, եթե պատգամավորը յուրաքանչյուր ամսին իրենց չվճարի 300 հազար ՀՀ դրամ: Որից հետո Անի Հովհաննիսյանը հայտարարություն էր տարածել, թե պատվիրատուն եղել է ՌԴ դեսպան Վոլինկինը: Վերջինս այսօր Tert.am–ի հետ զրույցում ասել է, որ այդ սկանդալային պատմությունն ստեղծել է Անի Հովհաննիսյանը։


Source: Yerkir Media
Link: analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը բացարկ է հայտնել ՀՔԾ–ին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image