Beeline-ն ու «Թել-Սել»-ն ընդահանուր հայտարարի են եկել
February 21, 2017
Beeline-ն ու «Թել-Սել»-ն ընդահանուր հայտարարի են եկել: Ընկերությունները տեղեկացնում են, որ վերականգնվել է Beeline կապի ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը Telcell տերմինալներով: Մարտի 1-ից Beeline-ի ծառայությունների համար մինչեւ 999 դրամ վճարումները կընդունվեն 35 դրամ միջնորդավճարով, 1000 եւ ավելի դրամ վճարումները՝ առանց միջնորդավճարի:
Beeline-ը փետրվարի 15-ին հայտարարել էր Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերությունների տերմինալների միջոցով վճարումների ընդունման դադարեցման մասին՝ պայմանավորված «անհավասար միջնորդավճարային քաղաքականությամբ»: