Eurosport՝ Մխիթարյանն, ի տարբերություն իր թիմակիցների, ավելի գրագետ է գործում

Eurosport-ի թղթակից Վյաչեսլավ Պալագինը վերլուծել է Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը:

Լրագրողն ընդգծել է Մխիթարյանի կարևորությունը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար:

«Վեսթ Բրոմվիչ»-ի նկատմամբ տոնած հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոն բացեց այն խաղացողների ներուժը, որոնք Մխիթարյանի հետ պայքարում էին մեկնարկային կազմում իրենց տեղի համար: Պարզվեց, որ Ջեսի Լինգարդին պորտուգալացին  օգտագործում է պաշտպանների թիկունքից անցումներ կատարելու համար, Խուան Մատային՝ կենտրոնում գնդակ պահելու համար: Մխիթարյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում խաղին և դուրս էր մնացել ուշադրությունից, բայց միայն նա կարող է այդ երկու գործառույթները կատարել միասին: Մխիթարյանը Լինգարդի նման գրագետ կերպով նկատում է այն տարածությունները, որոնք բաց է թողել Զլատանը»,- գրում է կայքը:

Վյաչեսլավ Պալագինը հավելել է, որ Մխիթարյանն, ի տարբերություն իր թիմակիցների,  ավելի գրագետ է գործում. տեղում մնալով՝ նա աջակցում է կիսապաշտպանների համակցված գործողություններին, իսկ գնդակը խլելուց հետո կարող է օգտագործել այն դիրքը, որը բաց էին թողել մրցակցի պաշտպանները:


Source: Yerkir Media
Link: Eurosport՝ Մխիթարյանն, ի տարբերություն իր թիմակիցների, ավելի գրագետ է գործում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image