Ամերիկյան Apple կորպորացիայի iPhone 7 սմարթֆոնն ամենավաճառվող մոդելն Է դարձել 2017 թվականի առաջին եռամսյակում: Այդ մասին ասված Է Strategy Analytics ընկերության ուսումնասիրության մեջ:
«Ըստ մեր գնահատումների, Apple ընկերության iPhone 7-ի մատակարարումները կազմել են 21,5 մլն միավոր, դրանց բաժին Է ընկել 2017 թվականի առաջին եռամսյակում աշխարհի ամբողջ շուկայի 6 տոկոսը: IPhone 7-ն այսօրվա դրությամբ սմարթֆոնների՝ աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող մոդելն Է»,-հայտարարել Է Strategy Analytics-ի ավագ վերլուծաբան Յուխա Վինտերը:
Ավելի մեծ Էկրանով եւ ավելի բարձր գնով iPhone 7 Plus-ի մատակարարումները հունվար-մարտ ամիսներին կազմել են 17,4 մլն միավոր, դրանց բաժին Է ընկել առաջին եռամսյակում ամբողջ համաշխարհային շուկայի 5 տոկոսը:
Ամենավաճառվող սմարթֆոնների շարքում երրորդ տեղն զբաղեցրել Է OPPO չինական արտադրողի առաջատարը՝ R9s-ը: Այս մոդելին բաժին Է ընկնում առաջին եռամսյակում ամբողջ շուկայի 3 տոկոսը, համաշխարհային մատակարարումները կազմել են 8,9 մլն միավոր:
Strategy Analytics-ի տվյալներով՝ առաջին եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները տարեկան արտահայտությամբ աճել են 6 տոկոսով եւ հասել 353,3 մլն միավորի:
Հունվար-մարտ ամիսներին ամենավաճառվող սմարթֆոնների հնգյակում տեղ են գտել նաեւ Samsung Galaxy J3-ը եւ Samsung Galaxy J5-ը, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:
Source: Yerkir Media
Link: IPhone 7-ն ամենավաճառվող սմարթֆոնն է