«Region Energy» ընկերության աշխատակիցները մինչ այժմն չեն ստացել 2011թ.-ի 4 ամիսների աշխատավարձը

Այսօր առավոտյան Վանաձոր-ՋԷԿ-ի բակում էին հավաքվել «Region Energy» ընկերության աշխատակիցները, որոնց ընկերությունը պարտք է 2011թ.-ի 4 ամիսների աշխատավարձը: Ընկերության աշխատավարձի պարտքի մայր գումարը կազմում է 65 մլն դրամ, տույժ-տուգանքների հետ միասին պարտքի ընդհանուր չափը 130 մլն դրամ է:

2011թ.-ին լուծարվելով` ընկերությունն անցել է Վանաձոր-Քիմպրոմի ենթակայության տակ: Ներկայումս, սակայն, երբ լուծարված է թե′ «Region Energy»-ին, թե′ Վանաձոր-Քիմպրոմը: Աշխատողները չեն կարողանում ստանալ 5 տարի առաջվա աշխատավարձն ու վերջնահաշվարկի գումարը:

Այլ ելք չունենալով՝ աշխատակիցներն աշախատավրձի պահանջով դիմել են դատարան: Խնդիրը, սակայն, չի կարգավորվել նաև դատական ատյաններ դիմելուց ու դատը շահելուց հետո էլ:

Հաշվի առանելով այն հանգամանքը, որ «Region Energy»-ի սեփականատերն այժմ հանդիսանում է Արդշինբանկը՝ աշխատողներրը հարցի կարգավորումն ակնկալում են սեփականատիրոջից ու ՀՀ կառավարությունից:  Լրագրողների միջոցով բարձրաձայնելով խնդիրը՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում որեւէ դրական պատասխան չստանալու դեպքում նրանք պատրաստ են օգոստոսի 10-ին կրկին հավաքվել ու դիմել ավելի կտրուկ քայլերի:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image