Samsung-ը սմարթֆոնների չկոտրվող էկրան է ստեղծել

July 27, 2018

Հարավկորեական Samsung ընկերությունը բարեհաջող փորձարկել է նոր, չկոտրվող OLED էկրաններ՝ նախատեսված սմարթֆոնների համար:

Ինչպես նշվում է «Սամսունգ»-ի կայքում, նոր էկրաններում ապակու փոխարեն օգտագործվել է ամրացված պլաստիկե ծածկույթ:

Պլաստիկե ծածկույթը չի կոտրվում, թեթև է, թափանցիկ, ամուր ու գրեթե չի տարբերվում ապակուց:

Փորձարկումների ժամանակ էկրանը գցել են 1.2 և 1.8 մ բարձրությունից: Այն նաեւ փորձարկվել է Ցելսիուսի սանդղակով 71 աստիճան շոգի ու 32 աստիճան ցրտի պայմաններում:

 

Source: Yerkir Media
Link: Samsung-ը սմարթֆոնների չկոտրվող էկրան է ստեղծել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image