«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «STARTPHONE 10 500» սակագնային պլանին ավելի կարճաժամկետ բաժանորդագրվելու հնարավորության առաջարկ՝ հաշվի առնելով բաժանորդների ցանկությունը: Բաժանորդի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետադարձ կապը թույլ է տալիս մշտապես բարելավել ու կատարելագործել ծառայություններն ու դրանց տրամադրման պայմանները՝ դրանք առավելագույնս համապատասխանեցնելով բաժանորդի փոփոխվող կարիքներին», — ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«STARTPHONE 10 500» սակագնային պլանի շրջանակում ֆիքսված 10 500 դրամամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս բաժանորդը ստանում է 10 000 ՄԲինտերնետ, 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 50 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 1000 SMS` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում ուղարկելու հնարավորություն:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: