ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է բաժանորդագրվել հատուկ 4G (LTE) պլանշետների համար նախատեսված «STARTTAB» ինտերնետային սակագնային պլանին 24 ամսով և ֆիքսված ամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս օգտվել գերարագ 4G (LTE) ինտերնետի փաթեթից, իսկ 4G պլանշետը ստանալ 1 դրամով:
| STARTTAB 9000 |
| Գերարագ 4G (LTE) ինտերնետի փաթեթ
5 ԳԲ |
| Ամսավճար
9000 դրամ |
| Պլանշետի մոդել
Samsung GALAXY Tab A 7.0 (LTE) Black |
Ի դեպ, սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում նաև կարելի է դիտել 16 հեռուստաալիք՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ադապտացված «SmarTVision» անվճար հավելվածի միջոցով:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «Google Play»-ից կամ «App Store»-ից ներբեռնել «SmarTVision» հավելվածը, այնուհետև՝ մուտքագրել բաժանորդագրվելու ժամանակ տրամադրված քարտի պաշտպանիչ շերտի տակ նշված տվյալները: «SmarTVision» ծառայությունը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում:
Հեռուստաալիքներ
| |
Անվանում |
| 1. |
Հ1 |
| 2. |
Հ2 |
| 3. |
Первый канал |
| 4. |
BBC World News |
| 5. |
Карусель |
| 6. |
Gulli |
| 7. |
World Fashion |
| 8. |
Թավա TV |
| 9. |
FOX Life |
| 10. |
Ֆիլմզոն |
| 11. |
Բազմոց TV |
| 12. |
Кинопремьера |
| 13. |
Наука 2.0 |
| 14. |
Հայ TV |
| 15. |
Муз ТВ |
| 16. |
Матч! Наш Спорт |
«««STARTTAB» ինտերնետային սակագնային պլանն ու «SmarTVision» հավելվածը ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցի միջոցով բաժանորդներին առաջարկվող առաջադեմ հերթական լուծումներն են: Սակագնային այս պլանը հիանալի հնարավորություն է անկախ գտնվելու վայրից՝ հաղորդակցվելու, գործարար տեղեկություններ ստանալու, ժամանցային բովանդակություն և լրատվական հաղորդումներ դիտելու համար: 4G ցանցից օգտվելու հնարավորությունը, գերարագ ինտերնետի ծավալը, սակագնային պլանի մատչելիությունը, հեռուստաալիքների ընտրության լայն հնարավորությունը, և դրանից օգտվելիս անվճար թրաֆիկն այս առաջարկն է՛լ ավելի գրավիչ են դարձնում», — ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Source: Yerkir Media
Link: «STARTTAB» սակագնային պլան. 4G պլանշետ՝ 1 դրամով և 16 հեռուստաալիք դիտելու հնարավորություն՝ «SmarTVision» հավելվածով