The sun-ը՝ Մխիթարյանի մասին. «Զարմանալի չէ, որ իրեն վստահ է պահում տեսախցիկների առաջ»

Հենրիխ Մխիթարյանը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուների սրտերը` այս ամռանը գերմանական «Բորուսիա»-ից «Մանչեսթեր» տեղափոխվելուց ի վեր: Այս մասին գրում է բրիտանական The Sun-ը` հավելելով, որ Մխիթարյանը չի վախենում հանդիպումներից հետո մամուլի հետ շփումներից` չնայած այն հանգամանքին, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բավականին դանդաղում էր Մխիթարյանին թիմի հիմնական կազմ ընդգրկելու հարցում:

«Զարմանալի չէ, որ նա իրեն վստահ է պահում տեսախցիկների առաջ` հաշվի առնելով անգլերենի տիրապետման մակարդակը: Եվ դա միայն մեկն է այն յոթ լեզուներից, որոնց Մխիթարյանը տիրապետում է: Բացի իր մայրենի հայերենից, ինչպես նաև անգելերենից, որը նա սովորել է փոքր տարիքում, Միկին խոսում է նաև ֆրանսերեն: Նրա համար իդեալ է Զինեդին Զիդանը, նա ապրել է Ֆրանսիայում մինչև 7 տարեկանում Հայաստան վերադառնալը»,- գրում է թերթը: Հոդվածագիրը նաև հիշեցնում է, որ Մխիթարյանը 14 տարեկանում սովորել է պորտուգալերեն Բրազիլիայում ապրելիս, իսկ ռուսերենին տիրապետում է իր տատիկի շնորհիվ:

«Միկին սովորել է ուկրաիներեն , քանի որ հինգ տարի ապրել և խաղացել է Ուկրաինայում, ինչպես նաև բավականին լավ տիրապետում է գերմաներենին Դորտմունդում անցկացրած իր երեք տարիների ընթացքում»,- ամփոփում է «The Sun»-ը:


Source: Yerkir Media
Link: The sun-ը՝ Մխիթարյանի մասին. «Զարմանալի չէ, որ իրեն վստահ է պահում տեսախցիկների առաջ»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image