Ադամ Սենդլերը լավ գիտի, թե ինչպես պետք է գրավել հանրության ուշադրությունը: Իր նոր՝ «Ամեն ինչ նորովի» ֆիլմի պրեմիերային նա ներկայացել է իր երիտասարդ նմանակի հետ:
23-ամյա Մաքս Կեսլերը դերասանի հետ կապվել է համացանցի միջոցով ավելի քան մեկ ամիս առաջ: Տղայի համար զարմանալի և հետաքրքրաշարժ է թվացել այն փաստը, որ նոր ֆիլմի հերոսը կրում է իր անուն ազգանունը՝ կրկին Մաքս Կեսլեր: Ադամ Սենդլերը, զարմացած նման զուգադիպության և նմանության վրա, հրավիրել է իրական Կեսլերին ֆիլմի պրեմիերային:
Հարզացրույցում դերասանն ասել է, «Նա ավելի երիտասարդ, ավելի հաճելի և լավն է, քան ես: Հիանալի տղա է, ուրախ մարդ, ում հետ ծանոթանալու համար ես շատ ուրախ եմ»:
Source: Yerkir Media
Link: Ադամ Սենդլերը ֆիլմի շնորհիվ գտել է իր նմանակին