Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: Սահմանի հարավային և հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՈւՏՅՈՍ և ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիրներ (141 կրակոց):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Source: Yerkir Media
Link: Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՈւՏՅՈՍ և ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիրներ