Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում տեղի ունեցած խառը մենամարտերի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանը մեծ առավելությամբ, հենց առաջին ռաունդում հաղթեց ադրբեջանցի Ռուսլան Մուրատազովին:
Հաղթանակից հետո Ալբերտ Ղազարյանն Արցախի Հանրապետության դրոշը ձեռքին նվաճումը նվիրեց հայ զինվորներին ու դիրքապահներին:
Մայիսի 10-ին Ղազարյանը եւ Արմֆայթինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը ժամանեցին «Երեւան»: «Զվարթնոց» օդանավակայանում հավաքաված երկրպագուները եւ մարզիկի հարազատները սպասվածի համաձայն մեծ շուքով դիմավորեցին հաղթողին:
Մանրամասները՝ տեսանյութում
Source: Yerkir Media
Link: Ադրբեջանցուն հաղթած Ալբերտ Ղազարյանին Երեւանում դիմավորել են մեծ շուքով