Աժ-ն 95 կողմ, 7 դեմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց«1000 դրամի» մասին օրենսդրական փաթեթում լրացուցիչ փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնությունը:
Այդ փոփոխությունները Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատգամավորներին ներկայացրել էր երեկ:
98 կողմ, 2 դեմ ձայնով էլ խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունեց նախագծի՝ ավելի վաղ ներկայացված փոփոխությունները:
Այսպիսով, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենսդրական փաթեթը կարելի է ասել ընդունված է: Մնաց 3-րդ ընթերցումը, որով բովանդակային որեւէ փոփոխություն նախագծում չի կատարվելու:
Ի դեպ, ըստ ԱԺ քվեարկության լուսատախտակի, նախագծին դեմ քվեարկած պատգամավորները 2-ն էին՝ ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը եւ «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը:
Source: Yerkir Media
Link: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «1000 դրամի» նախագիծը