Ահաբեկչական հարձակում՝ Բուրկինա Ֆասոյում Ֆրանսիայի դեսպանատան վրա․ կան բազմաթիվ զոհեր

March 3, 2018

Ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել Բուրկինա Ֆասոյում (Աֆրիկա) Ֆրանսիայի դեսպանատան, մշակութային կենտրոնի, ինչպես նաև երկրի զինված ուժերի կենտրոնակայանների վրա։ Շուրջ 30 մարդ սպանվել է, 85-ը՝ վիրավորվել, հայտնում է The Telegraph-ը:

Սպանվածների մեծ մասը Բուրկինա Ֆասոյի զինված ուժերի զինծառայողներ են եղել, ովքեր հսկում էին ահաբեկչական հարձակման թիրախ դարձած օբյեկտները՝ աջակցություն ստանալով տեղի ֆրանսիական զինուժից: Ըստ տեղեկությունների՝ ֆրանսիացիների շրջանում զոհեր չկան:

Արյունահեղությունը սկսվել է, երբ 5 զինված անձ, դուրս գալով ավտոմեքենայից ու գոռալով «Ալլահ Աքբար», հրդեհել են մեքենան ու կրակ բացել անցորդների վրա: Այնուհետև ահաբեկիչները շարժվել են Ֆրանսիայի դեսպանատան ուղղությամբ: Միաժամանակ առնվազն 1 պայթյուն է որոտացել բանակի կենտրոնակայանների ու Ֆրանսիայի մշակութային կենտրոնի մոտակայքում:

Հաղորդվում է, որ դեռևս որևէ մեկը չի ստանձնել ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը:

 

Source: Yerkir Media
Link: Ահաբեկչական հարձակում՝ Բուրկինա Ֆասոյում Ֆրանսիայի դեսպանատան վրա․ կան բազմաթիվ զոհեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image