Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոնավաճառը պաշտոնապես բացվել է (լուսանկարներ)
December 10, 2016
Հյուսիսային պողոտայում Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոնավաճառը պաշտոնապես բացվել է:
Ամանորյա 32 տաղավար-տնակներում ներկայացվում են Ամանորի եւ Սուրբ ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր, հուշանվերներ, քաղցրավենիք: Տոնավաճառը կգործի մինչեւ հունվարի 6-ը, ամեն օր՝ ժամը 13:00-22:00-ն:
Ի դեպ, այս տարի տոնավաճառի բացման պատիվը վերապահվել է օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին: