ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2016թ. օգոստոսի 31-ը բաժանորդագրվելով «STARTPHONE» սակագնային պլանին ընդամենը 3900 դրամ ամսավճարով՝ 4500 դրամի փոխարեն, Blu Studio X Mini 4G (LTE) սմարթֆոնը կարելի է ստանալ 1 դրամով:
««STARTPHONE» սակագնային պլանը զգալիորեն նպաստել է երկրում սմարթֆոն օգտագործողների թվի աճին: Սա պայմանավորված է առաջարկի ընդհանուր գրավչությամբ, որում ներառված են թե՛ մատչելի ամսավճարը, թե՛ սակագնային պլանի առավելությունները, և թե՛ սարքի ու բաժանորդային սպասարկման բարձր որակը: Ոչ պակաս կարևոր է այն, որ բաժանորդագրվելով սակագնային պլանին՝ նաև կարելի է ձեռք բերել 4G (LTE) ցանցի հետ համատեղելի սմարթֆոն: Մենք շարունակելու ենք ընդլայնել այս սակագնային պլանի շրջանակներում առաջարկվող սարքերի տեսականին՝ հաղորդակցման ամենատարբեր պահանջներ և գնային նախընտրություններ ունեցող բաժանորդների կարիքները բավարարելու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այս սակագնային պլանի շրջանակում բաժանորդը յուրաքանչյուր ամիս նաև ստանում է 2000 ներցանցային րոպե, 3000 ՄԲ ինտերնետ և անսահմանափակ թվով* SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:
* 1000 SMS` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում
Source: Yerkir Media
Link: Ամառային ակցիա. «Blu Studio X Mini» 4G (LTE) սմարթֆոնը 1 դրամով ձեռքբերելու հնարավորություն