ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Կանզաս-Սիթի քաղաքի բնակիչներից մեկը, փորձելով առաջարկություն անել իր սիրեցյալին, պատահաբար նշանի մատանին ձեռքից գետն Է գցել: Այդ մասին հայտնել Է UPI-ն:
Տղամարդը կնոջը տարել է զբոսայգու կամրջի վրա, ծնկի իջել նրա առջեւ, բացել մատանու տուփը եւ հենց այդ պահին էլ ձեռքից գցել այն: Զարդը գլորվել Է կամրջի վրա եւ ընկել տախտակների արանքից:
Սիրահարների ընկերները նետվել են գետը, բայց չեն կարողացել գտնել կորցրածը: Նշանի կորած մատանին արժեր չորս հազար դոլար:
Լուսանկարիչ Սթեյսի Դեբնին տեղի ունեցածը նկարահանել է: Facebook-ում հրապարակված հոլովակը դիտել են ավելի քան 100 հազար անգամ: