ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում հարձակում են գործել ոստիկանների վրա. կա 3 զոհ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման դատապարտել է ոստիկանների վրա հարձակումը Լուիզիայի նահանգի Բատոն Ռուժ քաղաքում:

«Երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ են իրավապահ մարմինների աշխատակիցները դառնում ստոր սպանությունների զոհ»,- հայտարարել է Օբաման՝ նշելով, որ ոչինիչ չի կարող արադարացնել իրավապահների դեմ բռնությունը:

Կիրակի Բատոն Ռուժ քաղաքում զինված անձը կրակ է բացել ոստիկանների վրա. երեքը զոհվել են: Եվս երեք ոստիկան վիրավոր է: Տեղի ոստիկանության փոխանցմամբ, հարձակվողը սպանվել է: Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ նա 29-ամյա Գեւին Լոնգն էր, ավելի վաղ ծառայել էր ԱՄՆ-ի Ծովային հետեւազորի կորպուսում:

Հաղորդվում է, որ հարձակվողը համացանցում տեսանյութեր էր հրապարակում՝ բողոքելով աֆրոմաերիկացիների նկատմամբ ոստիկանների վերաբերմունքից: Տեսանյութերից մեկում նա նաեւ ընգծել էր, որ ծայրահեղական որեւէ խմբավորման հետ կապ չունի:

Միացյալ Նահանգներում իրավիճակը լարված էր՝ կապված նույն Բատոն Ռուժ քաղաքում, ինչպես նաեւ Մինիսսոտա նահանգում 2 շաբաթ առաջ ոստիկանների կողմից 2 սեւամորթ տղամարդկանց սպանությունների հետ: Նույն շաբաթվա, այդ սպանություններից վրդավված մի տղամարդ էլ, Դալլասում սպանել էր 5 ոստիկանի:


Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում հարձակում են գործել ոստիկանների վրա. կա 3 զոհ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image