Հայաստանի պատմամշակութային հուշարձանները հանրահռչակելու, մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հանդես են գալիս նախաձեռնությամբ:
Այսուհետ յուրաքանչյուր շաբաթ հայաստանցիներն ու Հայաստան այցելած օտարերկրացի հյուրերը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մեծ էկրանին կարող են ֆիլմեր դիտել:
«Սիրով պասում ենք առաջին այցելուներին, հուլիսի 15-ին, ժամը 20.30-ին: Մուտքն ազատ է»,- նշված է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տարածած հաղորդագրության մեջ: