Այսօր անապատացման ու երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

June 17, 2017

1994-ի հունիսի 17-ին ՄԱԿ-ն ընդունել է անապատացման դեմ պայքարի հռչակագիրը։

Հռչակագիրը պետություններին կոչ է անում միջոցառումներ ձեռնարկել անապատացման ու երաշտի դեմ պայքարի,  նաեւ երաշտի հետեւանքները վերացնելու հարցում համագործակցելու անհրաժեշտության մասին իրազեկումը բարձրացնելու ուղղությամբ։

Անապատացումը սպառնում է ավելի քան 1 մլրդ մարդու առողջությանը ու գոյատեւմանը։ Ամեն տարի անապատացումն ու երաշտը մոտ 42 մլրդ դոլարի վնաս է պատճառում՝ գյուղատնտեսական արտադրանքի կորուստի ձեւով։

Source: Yerkir Media
Link: Այսօր անապատացման ու երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image