Առաջադրվում եմ նրանց համար, ովքեր հարվածից հետո կարողացան ոտքի կանգնել. Քլինթոն

September 16, 2016

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, որը սեպտեմբերի 15-ին վերսկսել է ընտրարշավը, ասել է, որ թոքաբորբի պատճառով եռօրյա հարկադրական դադարն իրեն օգնել է ավելի լավ հասկանալու, թե հանուն ինչի է ինքը պայքարում պետության ղեկավարի պաշտոնի համար, տեղեկացնում է BBC-ին:    

«Ես իմ թեկնածությունն առաջադրում եմ բոլոր նրանց համար, ովքեր առանց ձեռքները ծալելու աշխատում են՝ իրենց ընտանիքին օգնելու համար: Բոլոր նրանց համար, ովքեր, ծանր հարված ստանալով, կարողացել են վերստին ոտքի կանգնել»,- ասել է Քլինթոնը՝ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած այն միջադեպից հետո հասարակության առջեւ իր առաջին ելույթում, երբ իրեն վատ է զգացել 2001 թվականի ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին կազմակերպված սգո արարողության ժամանակ:

«Տանը նստելը, թերեւս, վերջին բանն է, ինչով ես կցանկանայի զբաղվել»,- ասել է Քլինթոնը: Նա հավելել է, որ իրեն լավ է զգում:

Քլինթոնի բուժող բժիշկ Լիսա Բարդաքը նախօրյակին հասկացրել է, որ Քլինթոնն առողջ է եւ պատրաստ է աշխատելու ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:


Source: Yerkir Media
Link: Առաջադրվում եմ նրանց համար, ովքեր հարվածից հետո կարողացան ոտքի կանգնել. Քլինթոն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image