Ավստրալիայում կայծակից առաջացած ասթմայի հետեւանքով 6 մարդ է մահացել

tert.am- Ավստրալական Մելբուրն քաղաքում վեց մարդ է մահացել կայծակի հետևանքով առաջացած ասթմայի նոպայի պատճառով, հաղորդում են Վիկտորիա նահանգի իշխանությունները:

Երկուշաբթի սկսված հորդառատ անձրևների ու քամու պատճառով նահանգի տարածքով մեկ տարածվել է ռայգրասի փոշին: Այդ փոշու նկատմամբ ալերգիան ասթմայի պատճառ է դարձել, որն անվանել են կայծակնային:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ այս պահին 12 մարդ հիվանդանոցում է, 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում: Բուժում են ստանում հազարավոր մարդիկ:


Source: Yerkir Media
Link: Ավստրալիայում կայծակից առաջացած ասթմայի հետեւանքով 6 մարդ է մահացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image