Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, Վլադիկավկազի հիվանդանոցում շարունակում են մնալ ՀՀ չորս քաղաքացիներ: Տարբեր կարգի վնասվածքներով երկու քաղաքացի՝ Հարությունյան Ժ.Մ.-ն (ծնված՝ 1949թ.) և Պողոսյան Ս.Ս.-ն (ծնված՝ 1990թ.) գտնվում են Վլադիկավկազի հանրապետական կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր:
Եվս երկու քաղաքացի՝ Բաղդասարյան Հ.Կ.-ն (ծնված՝ 1949թ.) և Սալենյան Ա.Ա.-ն (ծնված՝ 1978թ.) գտնվում են քաղաքի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր և միջին ծանրության, համապատասխանաբար: Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
Source: Yerkir Media
Link: Ավտոբուսի վթարից 4 տուժածներ դեռեւս Վլադիկավկազի հիվանդանոցներում են. 3-ի վիճակը ծանր է